Աթեշյանի հրաժարականով ամեն բան կկարգավորվի. Սահակ եպիսկոպոս Մաշալյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը նշում է` Ստամբուլի նահանգապետարանից եկած գրությունը անելանելի դրության մեջ է դրել հայկական եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում նա նշել է, որ անհրաժեշտ է մոտ ժամանակներս հանդիպում կազմակերպել նահանգապետարանում:

«Պատմական օր ապրեցինք: Մեր ավանդույթների, սովորույթների, կրոնական օրենքների համաձայն ժողով գումարեցինք և տեղապահ ընտրեցինք: Բոլորը կատարվածն ընդունեցին, ողջունեցին, սակայն դրանից հետո նահանգապետարանից եկած ուղերձը մեր ոգին տակնուվրա արեց: Չգիտեմ` ինչ ճանապարհով ենք ընթանալու, սակայն այստեղ մի թյուրըմբռնում կա: Նահանգապետարանից եկած նամակում կան կետեր, որոնք պարզաբանման կարիք ունեն: Մոտ ժամանակներս նահանգապետից հանդիպում կխնդրենք և պարզաբանումները նրանից կպահանջենք` մեր պարզաբանումներն էլ նրան ներկայացնելով: Սա պետության տեսանկյունից իրականում ուշադրության կենտրոնում պահելու, զգայուն մոտեցում ցուցաբերելու արժանի հարց է: Սա կրոնական հարց է: Աշխարհիկ պետության կողմից սահմաններն անցնելով կրոնական գործին միջամտելը բոլորիս հիասթափեցրեց»,- նշել է Մաշալյանը:

Խոսելով նահանգապետարանից եկած նամակի մասին` սրբազանն ասել է. «Կամ նամակը նախապես էր եկել և սպասեցվել էր. եթե Արամ սրբազանը հաղթեր առհասարակ դուրս չհանվեր, կամ էլ գրվել էր որպես Արամ սրբազանի պարտության կապակցությամբ սեղանին դրվելիք նամակ: Այս ամենը չգիտենք: Սակայն հարցն այն է, որ այս նամակը կրկին մեր համայնքին, եկեղեցուն փոթորկի մեջ մտցրեց: Պետք է սառնասրտություն դրսևորենք: Պետության հետ պայքարի մեջ մտնելն ամենավերջին բանն է, որ կցանկանայինք»: Մաշալյանը հույս է հայտնել, որ ի վերջո կհաղթանակի կրոնական և խղճի ազատությունը:

Սրբազանն ընդգծել է նաև, որ եկեղեցական օրենքներով Արամ Աթեշյանն այլևս փոխանորդ չէ: «Աթեշյանի հրաժարականով ամեն բան կկարգավորվի: Հրաժարականի պարագայում կվերջանա նաև փոխանորդությունը: Արամ սրբազանին փոխանորդ ընտրած խորհուրդը նաև տեղապահ ընտրեց: Որքանով օրինական է նրա փոխանորդ ընտրվելը, նույնքանով էլ օրինական է Գարեգին սրբազանի տեղապահ ընտրվելը: Անհրաժեշտ է, որ այս ամենն ասենք նահանգապետարանին: Գարեգին սրբազանը եկեղեցական օրենքներով ընտրված մեր տեղապահն է: Արամ սրբազանն էլ նույն եկեղեցական օրենքների համաձայն արդեն փոխանորդ չէ, նա փոխանորդությունն արդեն չկա: Ըստ մեր կաթողիկոսի ներկայությամբ արված ջենթլմենական համաձայնության` տեղապահի ընտրությամբ փոխանորդի բոլոր լիազորությունները դադարեցվում են և փաստացիորեն դադարեցվել են: Այժմ այս անտեղի միջամտությունից հետո տարօրինակ կացության առաջ ենք կանգնել. ունենք փոխանորդ, որն արդեն փոխանորդ չէ և տեղապահ, որը չի կարողանում լինել տեղապահ»,- նշել է Մաշալյանը:

Նա փաստել է, որ նահանգապետարանի որոշմամբ եկեղեցին անգործունակ վիճակում է հայտնվել: «Այս պահին կրոնական առաջնորդ չունենք»,- ցավով ընդգծել է Մաշալյանը:

Նա հայտնել է, որ Արամ սրբազանն ասել է, թե մարտի 16-ին գրություն կուղարկի նահանգապետարան հանդիպում կազմակերպելու հարցով: «Սակայն մենք գիտենք, թե ինչ ճակատագիր են ունենում հանդիպման նման պահանջները»,- ասել է Մաշալյանը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահն ընդգծել է, որ քանի դեռ պետության հետ ունեցած թնջուկը չի լուծվել, Գարեգին սրբազանը չի կարող անցնել իր պարտականությունների կատարմանը:

Հայերեն English

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել