Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 13.03.2017

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 13.03.2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Եվրոպայում հակաէրդողանական ալիքի բարձրացումը շարունակվում է: Թուրքիայում ձեռնարկված սահմանադրական բարեփոխումների գործընթացը հակառակ ազդեցությունն է տալիս: Ի՞նչ հնարավոր հետևանքներ կունենա սահմանադրական բարեփոխումների գործընթացը Թուրքիայի վրա, ի՞նչ խնդիրներ են լուծվում Էրդողանի՝ Մոսկվա կատարած այցով: Այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը թեմայի շուրջ կներկայացնի իր վերլուծությունը:

Լրագրողների հետ կհանդիպի «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի Զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը: Նա իր դիտարկումները կներկայացնի գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում առկա փոփոխությունների մասին:

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը միանում է Արգենտինայի ազգային համալսարանների կոնսորցիումին: Միանալու փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի կունենա այսօր: Այսուհետ Հայաստանում ևս կանցկացվեն վերոնշյալ Կոնսորցիումի CELU՝ իսպաներենը՝ որպես օտար լեզվի իմացությունը հավաստող միջազգային քննությունր և կտրվի համապատասխան վկայագիրը: Արարողությանը ներկա կլինեն Բուենոս Այրեսից ժամանած մասնագետներ, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳ նախարարությունից եւ ՀՀ-ում Արգենտինայի Դեսպանությունից:

Հայաստանում սեռական բռնության դեպքերին և իրավական պաշտպանության մեխանիզմներին կանդրադառնան մասնագետները: Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հոգեբան Սիրանուշ Դավթյանը կներկայացնեն Հայաստանում սեռական բռնության խնդիրները:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի դաշնամուրային երաժշտության մենահամերգ՝ նվիրված 20-րդ դարի եւ ժամանակակից արգենտինական երաժշտությանը՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մեկնաբանությամբ: Համերգը կազմակերպել են ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ:

«Նարեկացի» արվեստի միությունում կբացվի Հարություն Գալֆայանի երկրորդ անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կրում է «ՄանրաՆԿԱՐ» խորագիրը: Միջոցառմանը կներկայացվեն երիտասարդ նկարչի՝ տարբեր տարիների ընթացքում ստեղծված մանրանկարչական աշխատանքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում