Կարծիքներ

Նախագահը բրյուսելյան այցի ընթացքում կոշտ դիրքորոշում ցուցաբերեց արցախյան հիմնահարցի վերաբերյալ. Բեքարյան

4 րոպեի ընթերցում

Նախագահը բրյուսելյան այցի ընթացքում կոշտ դիրքորոշում ցուցաբերեց արցախյան հիմնահարցի վերաբերյալ. Բեքարյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն իր բոլոր բրյուսելյան հանդիպումներում և հարցազրույցներում արցախյան հիմնահարցի վերաբերյալ ցուցաբերել է հստակ և կոշտ դիրքորոշում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար,ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

«Դա արված էր Հայաստանի դիրքորոշումը ավելի ընկալելի և ընդգծված դարձնելու միջազգային հանրությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր խոչընդոտները»,- ասաց Բեքարյանը:

Ըստ պատգամավորի` այցելության շրջանակում անդրադարձ եղավ ապրիլյան պատերազմին և այն նախադրյալներին, որոնք հնարավոր դարձրեցին պատերազմը:

«Այն ժամանակ միջազգային հանրությունը կոշտ չարձագանքեց և կանխարգելիչ դերակատարություն չստանձնեց, ինչի հետևանքով ներկայումս շարունակվում են սրացումները շփման գծում: Այսինքն` միջազգային հանրության միասնական արձագանք չտալու դեպքում լարված իրավիճակից անցում չի լինի խաղաղ փուլ»,- նշեց Բեքարյանը:

Բեքարյանի խոսքով` նախագահը արձագանքեց նաև Ադրբեջանի կողմից մշտապես շահարկվող այն թեզին, թե իբր հայկական կողմը փորձում է միայն կառչել ստատուս-քվոյից:

«Նախագահի կողմից տրվեց բավականին լայնածավալ և բովանդակային պատասխան այս թեզին՝ կապելով երկու հիմնական դրույթների հետ: Առաջինը այն, որ իրավիճակի սրացման և սահմաններում մարդկային զոհերի ու վիրավորումների դեպքում քաղաքակիրթ բանակցություն վարելը և խաղաղ կարգավորման գործընթացը տվյալ պարագայում բնական չէ: Նախագահը շատ հստակ նշեց, որ Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականությունը և ներկա սրացումները հետ են մղում քաղաքական բանակցային գործընթաց կոչվածը»,- ընդգծեց Բեքարյանը:

Բեքարյանը նաև նշեց, որ եթե Ադրբեջանը ցանկություն ունի փոխել ստատուս-քվոն, դրա հնարավոր տարբերակն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է:

«Ադրբեջանի պատրանքները, շփման գծում սրացումների և հումանիտար աղետների միջոցով հայկական կողմից և միջազգային հանրությունից դիվիդենտներ քաղելու առումով, չեն աշխատում: Այս համատեքստում նախագահի հանդիպումներից երկուսի ժամանակ հնչեցին մեսիջներ, որ Արցախի Հանրապետության բնակչության անվտանգությունը պահելու համար Հայաստանի Հանրապետությունը չի խորշելու օգտագործել իր ողջ զինանոցը: Այս հստակեցումները կարևոր էր հղել ոչ միայն եվրոպական գործընկերներին, եվրոպական հանրությանը, այլև Ադրբեջանին և ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկրներին»,- շեշտեց Բեքարյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այցով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ կառույցների ղեկավարների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի եւ այլոց հետ, քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերություններին, ինչպես նաեւ արցախյան հիմնահարցին առնչվող հարցեր:

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Քաղաքականություն

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

Կարծիքներ

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Կարծիքներ

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Կարծիքներ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Կարծիքներ

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

Կարծիքներ

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Կարծիքներ

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

Կարծիքներ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Կարծիքներ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

Կարծիքներ

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

Կարծիքներ

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում