Քաղաքականություն

Արցախի և Ադրբեջանի շփման գծում իրադրությունը լարված է մնացել

1 րոպեի ընթերցում

Արցախի և Ադրբեջանի շփման գծում իրադրությունը լարված է մնացել

Արցախի և Ադրբեջանի շփման գծում իրադրությունը լարված է մնացել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը անցնող գիշեր շփման գծի ողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 145 անգամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Արցախի ՊՆ հայտարարության մեջ նշվում է. «Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված: Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետերից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից արձակել է 111 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում