Արցախի ՊԲ-ն զառանցանք է որակել հայկական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու Ադրբեջանի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը զառանցանք է որակել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության՝ հայկական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին տեղեկատվությունը: «Քիչ առաջ ադրբեջանական ագիտպրոպը տարածեց սեփական զինուժի կողմից օրվա ընթացքում գրանցած հերթական «հաջողության» մասին հերթական զառանցանքը: Այս անգամ հարևան վայ քարոզիչների երևակայության թիրախում է հայտնվել հայկական «խոցված» անօդաչու թռչող սարքը: Դե, իհարկե, չեն մոռացել հաղորդագրությանը կից տեղադրել նաև կատարվածը հաստատող «անհերքելի ապացույց»՝ այս անգամ արդեն լուսանկարի տեսքով... Չզարմանաք, ընդունեք որպես հիմար սովորության հերթական դրսևորում...»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սենոր Հասրաթյանը:

Հայերեն English Русский

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Եվրոպական մի շարք հեռուստաալիքներ ստացել են սպառնալիքներ

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Նոր Կեսարիա բնակավայրում կառուցվել է դպրոց

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում

Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

ԱՄՆ-ը, Հայաստանն ու Ադրբեջանը եռակողմ տեխնիկական խումբ են ստեղծել՝ TRIPP-ը գործարկելու համար

Եվրոպական ինդեքսները նվազել են - 06/11/26