ԱԺ-ն Լևոն Յոլյանին միաձայն ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը միաձայն Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրեց Լևոն Յոլյանին: Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ ՎՊ նախագահի ընտրության քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: «Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Լևոն Յոլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր, երկու քվեաթերթիկ հանձնաժողովի կողմից ճանաչվել է անվավեր: Այսպիսով, Վերահսկիչ պալատի նախագահ է ընտրվել Լևոն Յոլյանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ավետիսյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց Լևոն Յոլյանին՝ ՎՊ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ՝ հույս հայտնելով, որ այն ջերմ խոսքերը, որ ԱԺ-ի դահլիճում հնչել են նրա հասցեին, կգնահատվեն: «Հույս ունեմ, որ ձեր աշխատանքը հաջորդ գումարման Ազգային ժողովի հետ կլինի արդյունավետ և ի նպաստ մեր երկրի զարգացման ու հզորացման»,- ասաց Շարմազանովը:

Իր խոսքում ՎՊ նորընտիր նախագահ Լևոն Յոլյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին վստահության և իրեն կարևոր ու պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար: «Տեղեկացնեմ, որ ես միշտ ուշադրությամբ հետևում եմ խորհրդարանի աշխատանքներին, և ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն բարյացակամ, ջերմ մթնոլորտը, որ տիրում էր այս դահլիճում իմ հարցի քննարկման ողջ ընթացքում: Ես շնորհակալ եմ բոլոր ելույթ ունեցողներին այն լավ գնահատականների համար, որ հնչել են իմ հասցեին: Դա նաև պարտավորեցնող է: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ընդունում իմ նշանակումը: Շատ լավ հասանում եմ, թե Վերահսկիչ պալատը ինչ մեծ դեր կարող է խաղալ երկրի տնտեսության զարգացման հարցերում: Վստահեցնում եմ ձեզ, որ ամեն ինչ կանեմ, որ կարողանամ այդ հաջողությունները նաև Ազգային ժողովի ու կառավարության հետ համագործակցության արդյունքում ապահովել: Ուրախ եմ, որ միաձայն եմ ընտրվում, հետագայում էլ կփորձեմ այնպես աշխատել, որ որևէ մեկը դեմ չլինի իմ գործունեությանը»,- եզրափակեց Լևոն Յոլյանը:

Հայերեն English Русский

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը