Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները հիմնված են գիտակցված ընդհանուր շահերի վրա. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՆԱՏՕ-ի գլխավորքարտուղարՅենս Ստոլտենբերգը Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հանդիպումից հետո համատեղ ասուլիսում ՀՀ Նախագահը նշեց, որ այս տարի լրանում է հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25-ամյակը:

«Քառորդ դար առաջ՝ 1992 թվականին էր, երբ նորանկախ Հայաստանն անդամակցեց հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին՝ սկիզբ դնելով ՆԱՏՕ-ի հետ գործընկերական հարաբերությունների ձևավորմանը: Ուրախությամբ եմ այսօր փաստում, որ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները հիմնված են գիտակցված ընդհանուր շահերի վրա և ունեն բավականին հարուստ օրակարգ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ այն ներառում է թե ամենաբարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, թե գործնական համագործակցության բազմաթիվ օրինակներ:

ՀՀ Նախագահը նշեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ երկուստեք կարևորել են քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակի պահպանումն ու պարբերական շփումների շարունակականությունը, ինչպես նաև քննարկել են ՆԱՏՕ-ի հետ ՀՀ-ի գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:

«Արձանագրեցինք, որ հաջողությամբ իրականացվել են Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների չորս ծրագրեր և ներկայումս հաստատման փուլում է գտնվում 2017-2019 թվականների համար արդեն հինգերորդ ծրագիրը: Հատուկ ընդգծեցինք Հայաստանում ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի գործունեության մոտալուտ մեկնարկի կարևորությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու դրական օրակարգ ձևավորել հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության և դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության և անվտանգության հետագա ամրապնդման նպատակով:

Հայերեն English

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը