Արարատյան դաշտի չտաքանալու պատճառը վերջին 100 տարիների ընթացքում չգրանցված երևույթն է. օդերևութաբան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է, թե ինչու օդի ջերմաստիճանը չի բարձրանում Արարատյան դաշտում, այն դեպքում, երբ փետրվարի 25-ի ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20-ի, Իջևանում և Կապանում +17-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գագիկ Սուրենյանը գրել է. «Կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում երեկ ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջևանում և Կապանում +17, բոլոր լեռնային մարզերում 0…+5, նույնիսկ Աշոցքում գրանցվել է դրական ջերմասռիճան +1, Երևանի բարձրադիր գոտում մինչև +5:

Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ, որը ըստ մեր դիտարկումների արխիվում տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած, չի գրանցվել վերջին 100 տարիների ընթացքում:

Տաք օդային հոսանքների և երկրի մակերևույթի սառը օդի շփումից կրկին առաջացել է մառախուղ, որը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը դեպի Արարատյան գոգավորություն, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը ցերեկը չի բարձրանում»:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս