ՀՀ Նախագահին նախարարության օրակարգային առաջնահերթությունների մասին է զեկուցել նախարար Դավիթ Լոքյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության օրակարգային առաջնահերթությունների, ծրագրերի և դրանց իրականացման ուղղությամբ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին փետրվարի 23-ին զեկուցել է նախարար Դավիթ Լոքյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, իր զեկույցում նախարարն անդրադարձել է սկսված բարեփոխումների շրջանակներում բոլոր մարզերի2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքներին, տարածքային զարգացման առաջնահերթություններին, Հանրապետության մարզերում համաչափ զարգացումն ապահովող չափելի արդյունքների սահմանումից հետո նախատեսվող քայլերին և ակնկալվող դրական փոփոխություններին:

Դավիթ Լոքյանը զեկուցել է նաև համայնքների հնգամյա զարգացման ծրագրերով պարտադիր լուծման ենթակա խնդիրների, մարզերում արդեն իսկ մեկնարկած ներդրումային ծրագրերի, ծախսերի մասով համայնքային բյուջեների նույնականացման (իդենտիֆիկացիայի) գործընթացի, ինչպես նաև Նախագահի հանձնարարականի համաձայն տարածքային կառավարման նոր հայեցակարգի նկարագրի մշակման աշխատանքների մասին:

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը