Արցախ

Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպել է ԱՄՆ-ից և Կանադայից ժամանած դիտորդների հետ

3 րոպեի ընթերցում

Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպել է ԱՄՆ-ից և Կանադայից ժամանած դիտորդների հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ փետրվարի 21-ին ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ այցելած Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ Անդրեաս Բորգեասին (ԱՄՆ), նույն նահանգի Սանտա Կրուզ շրջանի ընտրությունների հարցերով պատասխանատու Գեյլ Պելլերինին (ԱՄՆ), Բերկլիի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարին Մակդոնալդին (ԱՄՆ) և Տորոնտոյի ավագանու անդամ Ջիմ Կարիջիանիսին (Կանադա)՝ ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Խորհրդարանի նախագահը, ողջունելով հյուրերին, կարևորել է Արցախում նրանց կատարած աշխատանքը, քանի որ դրանք հետազոտություններ, խորհուրդներ և դիտարկումներ են ոչ միայն մեկ օրվա համար, այլև ներառում են երկարաժամկետ համագործակցություն:

Շնորհավորելով Արցախի ժողովրդին հանրաքվեի անցկացման կապակցությամբ՝ Տորոնտոյի ավագանու անդամ Ջիմ Կարիջիանիսը նշել է, որ տպավորված է հանրաքվեով.

«Արտակարգ իդեալական հանրաքվե էր: Նախանձով եմ ականատես լինում, որ այսքան շատ մարդ է մասնակցում: Մինչ այս բազմաթիվ երկրներում դիտորդական առաքելություն եմ կատարել և երբեք նման բան չեմ տեսել: Հանրաքվեին 75%-ից ավելի մասնակցությունը թույլ է տալիս ենթադրել, որ այն լսելի է դարձնում ժողովրդի ձայնը, ինչը նշանակում է, որ սա հավելյալ լիցքեր է հաղորդում, որպեսզի երկիրը շարժվի դեպի առաջ»,- կարծիք է հայտնել Ջիմ Կարիջիանիսը:

Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ Անդրեաս Բորգեասը, կիսելով իր դիտարկումները, նշել է, որ հիացած է հանրաքվեի հանդեպ ժողովրդի ունեցած խանդավառությամբ և նշել, որ ցանկություն ունի Արցախում ձեռք բերած փորձը կիսել իր երկրում, քանի որ այնտեղ նման մասնակցություն ապահովելն այնքան էլ հեշտ գործ չէ:

Բերկլիի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարին Մակդոնալդը, ով երրորդ անգամ է դիտորդական առաքելությամբ գտնվում Արցախում, կարևորել է Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները, որոնք իրենց կողմից առաջարկվել էին նախորդ անգամ:

«Մենք զգացված ենք, որ այստեղ մեծ նշանակություն են տալիս երկարաժամկետ համագործակցությանը և երախտապարտ ենք, որ հաշվի են առնվում մեր առաջարկությունները»,- ընդգծել է Կարին Մակ Դոնալդը:

Հանդիպման վերջում Աշոտ Ղուլյանը պատասխանել է դիտորդների՝ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքներին և տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող հարցերին:

Բաժին

ԿԳՄՍ նախարարությունը գույքագրել է ԼՂ-ում մնացած մշակութային ժառանգությունը․ կա տվյալների ամբողջական բազա

Մշակույթ

ԿԳՄՍ նախարարությունը գույքագրել է ԼՂ-ում մնացած մշակութային ժառանգությունը․ կա տվյալների ամբողջական բազա

ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ

Արցախ

ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծ մասի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր

Արցախ

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծ մասի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր

ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

Արցախ

ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

Արցախ

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ. ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ

Արցախ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ. ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ

Արցախից Հայաստան է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորված 23 քաղաքացի

Արցախ

Արցախից Հայաստան է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորված 23 քաղաքացի

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան կտեղափոխվեն անօթևան մնացած ընտանիքները

Արցախ

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան կտեղափոխվեն անօթևան մնացած ընտանիքները

Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրում մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել. Տեղեկատվական շտաբ

Արցախ

Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրում մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել. Տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտի երկու փողոցների բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր

Արցախ

Ստեփանակերտի երկու փողոցների բնակելի տների հարակից տարածքներում հայտնաբերվել են չպայթած արկեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում