Սպասվող լրահոս. 20.02.2017

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ-ն կունենա՞ այլընտրանքային ճանապարհ դեպի ՌԴ, թե ոչ: Ի՞նչ են խոստանում ռուս-վրացական նոր պայմանավորվածությունները: Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի փորձագետներն այսօր՝ փետրվարի 20-ին, անդրադառնալու են այս թեմային: Երևանում կազմակերպվող միջոցառման նպատակն է Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի փորձագետների մասնակցությամբ քննարկել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքներով կոմունիկացիոն ուղիների վերաբացման, փոխադարձ առեւտրի զարգացման շուրջ պաշտոնական Մոսկվայի եւ Թբիլիսիի՝ վերջերս ձեռք բերած համաձայնությունը:

Հայաստանի և Ռուսաստանի կադաստրի մարմիններն ուժեղացնում են համագործակցության կապերը: Այսօր նախատեսված է երկու մարմինների կողմից փոխըմբռնման հուշագրի ստորագրում: Այն կստորագրեն ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը եւ «ՌոսՌեեստր»-ի ղեկավար, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Վիկտորյա Աբրամչենկոն:

Կքննարկվեն արդի լեզվամշակութային խնդիրներին և դպրոցում հայոց լեզվի ուսուցման եղանակներին վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ ԳԱԱ նախագահական նիստերի դահլիճում կանցկացվի «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր-սեղան քննարկում: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ինչպե՞ս պետք է շահեն ընտրողների վստահությունը, ի՞նչ շեշտադրումներ են կատարելու քարոզարշավի ընթացքում: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Անահիտ Բախշյանը, «Ելք» դաշինքից Մանե Թանդիլյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Արթուր Միսակյանը կխոսեն առաջիկա անելիքների մասին:

Ծննդյան միանվագ նպաստի, երեխայի խնամքի նպաստի տրամադրման ինչպիսի՞ կարգ ու պայմաններ են գործում և դրանցում ի՞նչ փոփոխություններ են կատարվել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը կներկայացնի մանրամասներ:

Երևանի մնջախաղի պետական թատրոնն արդեն իր շենքն ունի: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Երևանի մնջախաղի պետական թատրոնին գործունեություն ծավալելու համար շենք տրամադրեց: Երկար տարիներ սեփական շենք ունենալու խնդրի լուծմանը սպասող դերասանական կազմը շուտով նոր պայմաններում է աշխատելու: Մնջախաղի պետական թատրոնի ծրագրային նոր շեշտադրումների, ընթացիկ տարվա աշխատանքների մասին լրագրողների հետ անդիպմանը կխոսեն թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, դերասանուհի Իննա Հախնազարյանը:

Կամփոփվեն «Պատանի լրագրողների մրցույթի» արդյունքները, իսկ հաղթողները կստանան մրցանակներ: Լրագրողական մրցույթին մասնակցել են պատանի լրագրողներ Երևանից, Հայաստանի այլ մարզերից և Արցախից: Մրցույթի կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը և ՀայՄեդիա.am լրատվական կայքը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Հայերեն Русский

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26