Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մալթայում փետրվարի 13-ից 19-ը տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Մալթայի, Անդորրայի և Ջիբրալթարի հավաքականները: Փետրվարի 15-ին Հայաստանի հավաքականը կմրցի Մալթայի հետ, փետրվարի 17-ին՝ Ջիբրալթարի, իսկ փետրվարի 19-ին՝ Անդորրայի հավաքականի հետ:

Նախապատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը փետրվարի 11-ից 13-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Նարեկ Պողոսյան «Բանանց»

Հարություն Մելքոնյան «Փյունիկ»

Պաշտպաններ

Արտակ Ասատրյան«Փյունիկ»

Արման Ղազարյան«Բանանց»

Հենրիկ Համբարձումյան «Բանանց»

Պետրոս Մանուկյան «Բանանց»

Կարեն Մուրադյան «Փյունիկ»

Ռոման Մուրադյան«Ակադեմիա»

Էրիկ Փիլոյան«Բանանց»

Կիսապաշտպաններ

Նարեկ Աղասասրյան «Բանանց»

Պատվական Ավետիսյան «Ակադեմիա»

Նարեկ Գրիգորյան «Բանանց»

Արսեն Գյուլամբարյան «Փյունիկ»

Գրիգոր Հովհաննիսյան «Բանանց»

Գարիկ Կարապետյան «Բանանց»

Սերգեյ Մկրտչյան «Բանանց»

Հարձակվողներ

Արամ Քոլոզյան «Ակադեմիա»

Էմիլ Պետրոսյան «Ակադեմիա»

Գրենիկ Պետրոսյան «Փյունիկ»

Ժիրայր Շաղոյան«Փյունիկ»

Հայերեն English Русский

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը