Տնտեսություն

Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդին ներկայացված ծավալը 5 մլրդ 361 մլն է

1 րոպեի ընթերցում

Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդին ներկայացված ծավալը 5 մլրդ 361 մլն է

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294186 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ է տեղի ունեցել փետրվարի 9-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է եղել, հետգնման ներկայացված ծավալը՝ 5 մլրդ 361 մլն 256 հազար դրամ, հետգնված ծավալը` 1 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 554 502 438 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 7.7800 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում