ՀՀ տնտեսական զարգացման նախարարությունը և «Կապիտալ Լոկուս» ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում փետրվարի 8-ին նախարար Սուրեն Կարայանը և «Կապիտալ Լոկուս» ՍՊԸ հիմնադիր նախագահ Ավթանդիլ Գոգոլին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը սահմանում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Կապիտալ Լոկուս» ընկերության միջև համագործակցության շրջանակները՝ ուղղված հայաստանյան ընկերություններում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների ներկայացվածության ուժեղացմանը, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հուշագրի ստորագրման արարողությանը Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը, իր որդեգրած ներդրումային քաղաքականության համաձայն, կնպաստի տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հայաստանյան ընկերությունների և «Կապիտալ Լոկուս» ընկերության միջև օտարերկրյա ֆինանսական միջոցների ներգրավմանն ուղղված համագործակցությանը։ Նա նաև հավելել է, որ «Կապիտալ Լոկուսը»՝ լինելով համեմատաբար նոր ընկերություն, արդեն իսկ շոշափելի առաջընթաց է արձանագրել կենսունակ ներդրումային նախագծերի և տեղական հեռանկարային ընկերությունների համար օտարերկրյա ֆինանսական միջոցներ ներգրավելու գործում։

Ավթանդիլ Գոգոլին նշել է, որ «Կապիտալ Լոկուսի» ընթացիկ աշխատանքները ներկայումս ներառում են տեղական մասնավոր ընկերությունների համար նախատեսված ութ նախագծեր՝ 38 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Այդ ընկերությունները գործունեություն են ծավալում գյուղատնտեսության, սննդի վերամշակման, վերականգնվող էներգիայի և անշարժ գույքի ներդրումների ոլորտներում։ Ակնկալվում է, որ նշված գործարքների մեծ մասն ավարտին կհասցվի 2017թ․առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում։

«Կապիտալ Լոկուսի» հիմնադիր նախագահն իր երախտագիտությունն է հայտնել նախարարին այն աջակցության համար, որն ընկերությունը ստանում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից։

«Կապիտալ Լոկուսն» անկախ ֆինանսական խորհրդատվական ընկերություն է։ Այն ուսումնասիրում և ապահովում է ֆինանսական լուծումներ գլխավորապես Եվրոպայում գտնվող միջազգային ֆինանսական կազմակերպություններից, հատուկ ներդրումային ֆոնդերից, ինչպես նաև ակտիվների կառավարմամբ զբաղվող ընկերություններից։

«Կապիտալ Լոկուս» ընկերությունը հիմնադրվել է Երևանում՝ 2016 թվականին՝ «ՊրոԿրեդիտ Բանկի» նախկին գործադիր տնօրեն Ավթանդիլ Գոգոլիի կողմից։

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա