Քաղաքականություն

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում կոռուպցիոն հանցագործությունների քննության և հանրային հաշվետվողականության որակը բարձրացնելու ուղղությամբ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին:

«Մենք քննարկում ենք այն, թե ինչպե՞ս ներազդել այդ քննությունների որակի վրա: Եվ կարող եմ ասել, որ արդեն շրջանառության մեջ է օրենքի նախագիծ, որի համաձայն այն մարմինները, որոնք իրականացնում են կոռուպցիոն հանցագործությունների քննություն, պարտավոր են լինելու հաշվետվություն ներկայացնել հանրությանը և ներկայացնել պարզաբանումներ, թե այս կամ այն գործը ինչո՞ւ է կարճվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ ցանկացած իրավապահ մարմին հաշվետու է լինելու հանրությանը և այդ հաշվետվության մեջ համապարփակ տեղեկատվություն է ներկայացվելու այս կամ այն կոռուպցիոն հանցագործության քննության ընթացքի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում