Life

Միլիարդատիրոջ հետ զվարճացող Օբաման YouTube-ի աստղ Է դարձել

1 րոպեի ընթերցում

Միլիարդատիրոջ հետ զվարճացող Օբաման YouTube-ի աստղ Է դարձել

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արձակուրդն անցկացնելիս սպորտի Էքստրեմալ ձեւերով Է զբաղվել բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի ընկերակցությամբ: Ալիքների վրա թռչող քաղաքական գործչին ներկայացնող հոլովակը փետրվարի 7-ին հրապարակվել Է Richard Branson-ի YouTube-ալիքում: Մեկ օրում այն հավաքել Է գրեթե 2 միլիոն դիտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օբաման Բրենսոնի հետ զբոսանավի վրա հանգստանում Է Մոսկիտո առողջարան-կղզու մերձակայքում եւ նրա հետ մրցում Է քայթբորդի վրա սահելու հմտությամբ: Արդյունքում նախկին նախագահը հաղթել Է միլիարդատիրոջը՝ նրանից առաջ անցնելով 50 մետրով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում