5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ,8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում«Հեքիաթներ արքայադուստրերի մասին»գիրքն է: Այն մեծ մասսայականություն է վայելում փոքրիկների շրջանում: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:
«Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից»գիրքն այս ամիս բարելավել է իր դիրքերը` հայտնվելով երկրորդ հորիզոնականում: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերից սիրված հերոս Շերլոք Հոլմսի զանազան արկածները:
Երրորդ տեղումՀովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-նեն:Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդներիկողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Մանկական բեսթսելերի չորրորդ հորիզոնականումՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Հինգերորդ տեղում«Հայ ժողովրդական հեքիաթներ»-ն են: Գրքում ներկայացված են հեքիաթներ, որոնք չափազանց հետաքրքիր են, դաստիարակչական:
Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: «Բուկինիստ»-ի«Հեքիաթներ քնելուց առաջ»ժողովածուն վեցերորդն է մեր ցանկում: Այն ներառում է պարտադիր ընթերցելու յուրահատուկ հեքիաթներ:
Յոթերորդ տեղում «Զանգակ» հրատարակչության «Լինում է, չի լինում» հեքիաթների պատկերազարդ ժողովածուն է: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթների հերոսները փոքրիկների ամենասիրելիներն են: Այս հեքիաթների նոր նկարազարդումներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:
«Արև, արև, եկ, եկ»մանկական բանաստեղծությունների ժողովածուն զիջել է դիրքերը և ութերորդն է: Գրքում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործություններ:
Իններորդ հորիզոնականում «ՄՀՄ գրատան» հրատարակածՀովհաննես Թումանյանի «Հեքիաթների մոլորակ»ժողովածուն է:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է«Կախարդական զամբյուղը»գիրքը,որում ներառված են աշխարհի ժողովուրդների լավագույն հեքիաթները, որոնք ոչ միայն կօգնեն ներթափանցել կախարդական աշխարհ, այլև դառնալ գրքի հերոսը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:
| Տեղ | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 |
«Հեքիաթներ արքայադուստրերի մասին» |
Բուկինիստ | 43 | |
| 2 |
«Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» |
Անդրանիկ | 38 | |
| 3 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 38 | |
| 4 |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 35 | |
| 5 | «Հայ ժողովրդական հեքիաթներ» | Հաշ ընդ Հաշ | 34 | |
| 6 | «Հեքիաթներ քնելուց առաջ» | Բուկինիստ | 32 | |
| 7 |
«Լինում է չի լինում» պատկերազարդ հեքիաթներ |
Զանգակ | 32 | |
| 8 | «Արև, արև, եկ, եկ» | Էդիթ պրինտ | 32 | |
| 9 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթների մոլորակ» |
ՄՀՄ | 30 | |
| 10 |
«Կախարդական զամբյուղ». Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ |
Արևիկ | 20 |
«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը