Սպասվող լրահոս. 03.02.2017

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Այդ օրը զանազան միջոցառումներ են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում: Օրվան ընդառաջ, այսօր` փետրվարի 3-ին, ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը և Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նատա Մելկիկյանը, ուռուցքաբաններ կանդրադառնան թեմային: Կներկայացնեն ուռուցքային հիվանդությունների տարածվածության, կանխարգելիչ միջոցառումների մասին տվյալներ: Մասնագետները կանդրադառնան նաև ոլորտի խնդիրներին:

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մերձավորարևելյան զարգացումները Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վրա: «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Հովսեփյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի ղեկավար Կարեն Բեքարյանը կներկայացնեն իրենց վերլուծությունները:

Ներքաղաքական անցուդարձից: «Ալյանս» կուսակցության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը կհանդիպեն լրագրողներին: «Ալյանս» կուսակցության հիմնադիր, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կհայտարարի, թե որ դաշինքով է մասնակցելու ընտրություններին: Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանն էլ կներկայացնի իրենց կուսակցության դիրքորոշումը:

Լրագրողների հետ կհանդիպի նաև «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, այս անգամ նրա հետ կլիենեն նաև տուգանված վարորդներ: Էդուարդ Հովհաննիսյանը կներկայացնի ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, կանդրադառնա ոլորտի խնդիրներին:

Հայաստանի գրողների միությունում տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանդիպումը դրողների միության նախագահության անդամների հետ: Քննարկվելու են «Գրականության» և«Մայրենի լեզվի» դասագրքերի հրատարակմանն առնչվող հարցեր:

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա «Ֆինանսական ֆուտբոլ» խաղի շնորհանդեսը:Միջոցառումը կազմակերպվում է ՎԻԶԱ միջազգային վճարումների կազմակերպության և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ: Միջոցառումը կրելու է ինտերակտիվ բնույթ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու նոր ներդրված խաղին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին