Երևանյան բեսթսելեր 4/46. Վարկանիշային ցանկում նոր գիրք է ընդգրկվել

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱվագ Եփրեմյանի «Երգչախումբը ցրվել է» գիրքը: Այն բանաստեղծի 6-րդ ժողովածուն է: Գործընկերների կարծիքով, ժողովածուն առօրյա ու պոետիկ քաոսի բանաստեղծական արձանագրումն ու ընդդիմությունն է այդ նույն քաոսին:

Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ»գիրքը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երկրորդն է: Գրքում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Էդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»ժողովածուն երրորդն է այս շաբաթ: Այն արդեն մի քանի շաբաթ է, ինչ չի լքում մեր ցանկը:

Չորրորդ հորիզոնականումկրկինՕսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»ստեղծագործությունն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել է1890թվականիհուլիսին անգլիական թերթերից մեկում։

Նախորդ շաբաթվա առաջատարը՝Սպենսեր Ջոնսոնի«Ո՞ւր է իմ պանիրը»ստեղծագործությունը, զիջել է իր դիրքերը և հինգերորդն է: Գիրքը պատմություն է փոփոխության մասին: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրըյուրօրինակ վարքագիծ է դրսևորում: ԴոկտորՍպենսեր Ջոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Վեցերորդ տեղումՋոն Գրինի«Աստղերն են մեղավոր»գիրքն է:Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի, թերեւս, ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

Ամենավաճառվածների ցանկը չի լքել«Կեցության անտանելի թեթևություն»ստեղծագործությունը, որը յոթերորդ տեղում է: ԱյնՄիլանԿունդերայիամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Այն սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրացման դժվարությանը:

Կրկին մեզ հետ էՋոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան»ստեղծագործությունը, որն ութերորդ հորիզոնականում է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»իններորդ հորիզոնականում է: Այն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:

Իր դիրքերը զիջել է բրազիլացի ժամանակակից գրողՊաուլո Կոելյոյի «Ալքիմիկոս»վեպը: Այն եզրափակում է ամենավաճառվածների ցանկը: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Ավագ Եփրեմյան

«Երգչախումբը ցրվել է»

Անտարես 34
2 +1

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 32
3 -1

էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 28
4 +4

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 16
5 -4

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 12
6 +1

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Բուկինիստ 11
7 +2

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 11
8 *

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերանոցով տղան»

DirectMEDIA 10
9 *

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 10
10 -5

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Բուկինիստ 8

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց

Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում