Սպասվող լրահոս. 02.02.2017

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Առողջապահության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացնում Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարությունը: Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօր` փետրվարի 2-ին, կայանալիք նիստում: Օրակարգային մեկ այլ հարցով էլ կառավարությունը կքննարկի Սփյուռքի նախարարության «Արի տուն» 2017 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը:

Սփյուռքի նախարարությունը կազմակերպում է միջոցառում` նվիրված հայրենադարձությանը: Նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես կգա բացման խոսքով, որի ընթացքում լուսապատկերներով կներկայացվեն աշխարհի այն նշանավոր հայերը, ում կապիտալը անկախության տարիներին էական դեր է խաղացել Հայաստանի համար: Այնուհետև կցուցադրվի «Հայաստան աշխարհ» ֆիլմը, որը պատմում է տարբեր երկրներից հայրենադարձների մասին, ովքեր համառոտ ներկայացնում են իրենց վերադարձի շարժառիթները:

Տավուշի մարզի Իջևան քաղաքն այսուհետ կունենա առաջին ատյանի դատարանի նորակառույց շենք: Այն արդեն պատրաստ է և ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի կունենա պաշտոնական բացումը:

Կհրապարակվեն ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործունեության դիտարկման արդյունքները: «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը կներկայացնի պատգամավորների բացակայությունները, էթիկայի կանոններին վերաբերող հարցերը:

ՀՀ ոստիկանությունում կկազմակերպվի «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույց»-ի քննարկում: ՀՀ ոստիկանությունը նպատակ ունենալով առաջիկա համապետական ընտրություններում լիարժեք իրականացնել իր լիազորություններն ու պարտականությունները օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում՝ փոփոխել, լրացրել և թարմացրել է «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույց»-ը:

Երևանի Պետական Մանկավարժական համալսարանում կներկայացվեն «Համագործակցային մոտեցումը ներառական կրթության մեջ» ծրագրի մանրամասները: 2016 թվականի սեպտեմբերի մեկից Երևանի թիվ 163 դպրոցում մեկնարկել է «Համագործակցային մոտեցումը ներառական կրթության մեջ» ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան շրջանավարտներին տրվող դրամաշնորհային ծրագրի շնորհիվ: Ծրագրի ընթացքում իրականացվող հանդիպումների արդյունքում դպրոցի ուսուցիչները և բազմամասնագիտական թիմի անդամները հնարավորություն ստացան ձեռք բերել նոր գիտելիքներ դպրոցում երեխաների սոցիալական ներառումը կազմակերպելու համար

Ինչպե՞ս պատրաստվել պահքին և ինչպե՞ս անցկացնել այն: Առաջավորաց պահքին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն այս և այլ հարցերին կանդրադառնա Արարատյան հայրապետական թեմի ` Եռաբլուրի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին