Քաղաքականություն

Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպման առաջարկ են արել

2 րոպեի ընթերցում

 Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպման առաջարկ են արել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եռանախագահներն առաջարկել են Հայաստանի արտգործնախարարությանը հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին: Առաջարկ է հնչել նաև հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել»,- նշեց Նալբանդյանը` ընդգծելով, որ հայտնի չէ, թե այս անգամ ինչ խաղեր կարող է տալ Ադրբեջանը:

«Պայմանավորվում ենք մի բան, սակայն վերջին րոպեին նրանք ձևացնում են, որ ինչ-ինչ պատճառներով չեն կարող, անգամ մեղադրում են, որ հայկական կողմն է հրաժարվում հանդիպումից: Ասացին, որ Համբուրգում ընդհանրապես հանդիպում չի կայացել, թեպետ հանդիպումը եղել էր եռանախագահների ներկայությամբ և արտգործնախարարների մասնակցությամբ»,- ընդգծեց ՀՀ արտգործնախարարը` ասելով, որ գուցե և նախարարների մակարդակով հանդիպում լինի, եթե Ադրբեջանը չհրաժարվի:

Տեղադրություն

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

Հայաստան

Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում