Սպասվող լրահոս. 31.01.2017

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հունվարի 31-ին, տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մամուլի ասուլիսը: Նախարարը կներկայացնի 2016 թվականի դիվանագիտական աշխատանքը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կկայանա կրթօջախի 25-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Տոնական արարողության ընթացքում կլինեն գեղարվեստական ներկայացումներ, կհանձնվեն շքանշաններ, պատվոգրեր, շնորհակալագրեր:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու «Փյունիկ» հիմնադրամի նախագահը կստորագրեն համագործակցության հուշագիր՝ «Մշակութային կանգառ» ծրագրի հետ կապված: Հիմնադրամը 73 միլիոն դրամ կհատկացնի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրին՝ դառնալով դրա գլխավոր հովանավորը։ «Մշակութային կանգառ» ծրագրով՝ Հայաստանի պետական բոլոր երաժշտաթատերախմբերը հյուրախաղերով հանդես կգան Հայաստանի մարզերում և Արցախում:

Ի դեպ, «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում այսօր` հունվարի 31-ին, կմեկնարկեն համերգային շրջագայությունները Հայաստանի տարբեր մարզերով: Մեկնարկը կտա Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ Աշտարակում և Ապարանում: Հայպետֆիլհարմոնիայի ֆոլկ-մոդեռն ժող.գործիքների նվագախումբն աշտարակցի հանդիսատեսին կներկայանա Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում: Նույն օրը համերգը կշարունակվի Ապարան քաղաքի մշակույթի տանը:

Երևանում կանցկացվի միջազգային համաժողով՝ «Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման եվրոպական փորձի փոխանցումը» թեմայով: Ներկա կլինեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Այսօր կտրվի ԵՄ կողմից ֆինանսավորվող «Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» նոր ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակն է հզորացնել կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունները՝ կիզակետում պահելով վերաինտեգրմանն ուղղված գործողությունները:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կանցկացվի սեմինար-քննարկում՝ հակադոպինգային կանոնների խախտումների և կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ: Հիմնական զեկույց կներկայացնի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Հայերեն Русский

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26