Քաղաքականություն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է 100 տարի առաջ տեղի ունեցածի ամբողջական ճանաչում. ԱՄՆ դեսպան

2 րոպեի ընթերցում

 Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է 100 տարի առաջ տեղի ունեցածի ամբողջական ճանաչում. ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի լինի 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական, լիարժեք ճանաչում: Այդ մասին հայ և թուրք լուսանկարիչների BridgingStories (Կամրջող պատմություններ) խորագրով աշխատանքների ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Այս ցուցահանդեսը կարևորվում է նրանով, թե որքան շատ ընդհանրություններ կան հայ և թուրք ժողովուրդների միջև: Այդ ընկալումը կարող է հանգեցնել հաշտեցման, ինչը մենք ցանկանում ենք տեսնել հայ և թուրք ժողովուրդների միջև: Մենք միշտ հստակ նշել ենք, որ հաշտեցման համար անհրաժեշտ է նաև, որպեսզի լինի ամբողջական, լիարժեք ճանաչում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների: Նման ցուցահանդեսը ցույց է տալիս, թե ինչ ընդհանրություններ կան, դա է ողջ գեղեցկությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Միլսը` ավելացնելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցում լինի, դա բխում է տարածաշրջանի` Կովկասի շահերից, դա այն է, ինչը կբերի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում:

Անդրադառնալով այդ հարցի շուրջ ԱՄՆ նորընտիր նախագահ Դանոլդ Թրամփի դիրքորոշմանը` Միլսը նշեց, որ նա ընտրարաշավի ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ որևէ արձագանք չի կատարել: «Առայժմ վաղ է, որպեսզի կարողանամ ասել, թե ինչպիսին կլինի նոր վարչակազմի դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում այս հարցի»,- ասաց դեսպանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում