Life

61-ամյա Մել Գիբսոնը հայր Է դարձել իններորդ անգամ

2 րոպեի ընթերցում

61-ամյա Մել Գիբսոնը հայր Է դարձել իններորդ անգամ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծնվել Է ամերիկա-ավստրալացի դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնի իններորդ երեխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, People հրատարակությանը հայտնել Է դերասանի ներկայացուցիչը:

61-ամյա Գիբսոնի սիրեցյալը՝ 25-ամյա սցենարիստ Ռոզալինդ Ռոսը, տղա Է ունեցել Լոս Անջելեսում: Նրան անվանել են Լարս Ջերարդ: Դերասանն սկսել Է Ռոսի հետ հանդիպել երկու տարի առաջ: Վերջինիս համար այս երեխան առաջինն Է դարձել:

Բացի նորածին Լարսից, Գիբսոնը երկու դուստր եւ վեց որդի ունի: Ռոբին Մուրի հետ ամուսնությունից ծնվել են Հաննան (1980 թվականին), երկվորյակներ Էդվարդը եւ Քրիստիանը (1982 թ.) եւ Թոմասը (1999 թ.): Ամուսինները բաժանվել են 2011 թվականին:

Ամուսնալուծության գործընթացի ժամանակ Գիբսոնն սկսել Է հանդիպել ռուսաստանցի Օքսանա Գրիգորեւայի հետ: 2009 թվականի հոկտեմբերին ծնվել Է նրանց Լյուսիա անունով դուստրը: Շուտով Գրիգորեւան դերասանին մեղադրել Է ընտանեկան բռնության մեջ, եւ զույգը բաժանվել Է:

Մել Գիբսոնը դերասան Է, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր, «Օսկար»-ի երկու եւ «Ոսկե գլոբուս»-ի մեկ մրցանակների դափնեկիր: Նա նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մեւերիք», «Ինչ են ցանկանում կանայք» ժապավենները, ինչպես նաեւ «Խելահեղ Մաքսը» եռերգությունում եւ «Խիզախ սիրտը» կինոնկարում, որի ռեժիսորն ինքն Է եղել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում