Սպասվող լրահոս. 24.01.2017

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդևի հրավերով այսօր՝ հունվարի 24-ին, կայցելի Մոսկվա: Հանդիպման օրակարգում են առևտրատնտեսական, էներգետիկ տրանսպորտային և հումանիտար ոլորտներում հայ-ռուսական համագործակցության, ինչպես նաև համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հարցերը: Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը: Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք միջպետական և միջկառավարական փաստաթղթերի ստորագրում:

Այսօր լրագրողների հետ կհանդիպի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա կխոսի Հայաստան-ԵՄ հարաբերությունների, հեռանկարների եւ մարտահրավերների մասին:

Նախատեսվում է ստեղծել բնության հատուկ պահպանվող նոր տարածքներ: Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը կներկայացնեն բնության հատուկ պահպանվող տարածքներին, ինչպես նաև նոր ծրագրերին վերաբերող մանրամասներ:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր կուսակցության դիրքորոշման, առկա գործընթացների և հնարավոր վերադասավորումների մասին կխոսի Առաջադիմական կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Վազգեն Սաֆարյանից բացի լրագրողների հետ կհանդիպի նաև Գործարար կուսակցության (ԳԿ) նախագահ Գեղամ Բաղդասարյանը, կուսակցության խորհրդի անդամ Աննա Պետրոսյանը և կուսակցության անդամ Արմեն Գաբրիելյանը: Գործարար կուսակցությունը հայտ է ներկայացնում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Հայաստանում առաջին անգամ կառուցվելու է «Մասրիկ 1» արևային կայանը: Կառուցման համար նախատեսվում է անցկացնել ներդրողների մրցույթ: Կայանի հզորության, պահանջվող գումարի չափի, ծրագրի վերաբերյալ այլ մանրամասներ կներկայացնի ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանն էլ կներկայացնի ընթացիկ տարում հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի, պատահարների մասին ամփոփիչ հաշվետվություն:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Հայերեն Русский

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը