Օտարերկրյա ներդրողներին կներկայացվեն վերականգնվող էներգետիկ ոլորտի ներդրումային հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 25-27-ն անցկացվելու են «Էներգետիկայի շաբաթ- 2017» միջոցառումների շարք և ցուցահանդես: Միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, առկա խնդիրները, ներդրումային հնարավորությունները, հեռանկարային ծրագրերը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը նշեց, որ այն ավանդական միջոցառում է և իր տեսակով հաշվետվություն է ենթադրում:

«Ներկայացնելու ենք, թե ինչ առաջընթաց ենք ունեցել էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Մյուս կողմից՝ վերհանելու ենք խնդիրները` համատեղ ջանքերով լուծում տալու համար: Այս միջոցառումը կազմակերպում ենք, երբ ասելիք ունենք, իսկ այս անգամ ներկայացնելու շատ բան կա»,-ասաց Թամարա Բաբայանը: Նրա խոսքով՝ հետաքրքրվածություն կա ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների շրջանում: Ըստ նրա, եթե 4 տարի առաջ դժվարությամբ էին մասնակից ընկերություն գտնում, ապա հիմա ցանկացողներն այնքան են, որ, տեղի սահմանափակ լինելու պատճառով, որոշները մերժվել են:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ շաբաթի շրջանակում կարևոր միջոցառումներից է արևային էներգետիկայի ներդրումային համաժողովը:

«Համաժողովին ներկայացվելու է արևային էներգետիկ ոլորտին վերաբերող ներդրումային փաթեթ: Ինչպես գիտեք, այս ոլորտի զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Արևային տեխնոլոգիաների համար Հայաստանը բացառիկ լավ երկիր է: Մի շարք գործոններ թույլ են տալիս եզրահանգելու, որ կարելի է շատ լուրջ զարգացնել արևային ֆոտովոլտային տեխնոլոգիաները»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Հայկ Հարությունյանը նշեց, որ արևային էներգետիկայի ոլորտի զարգացումը բաժանել են երեք մակարդակի: Առաջինը միկրոկայանների մակարդակն է, երբ քաղաքացիները կարող են պանելներ տեղադրել տանիքում, արտադրել էներգիա և ավելցուկը վաճառել էլեկտրական ցանցերին: Այս գործընթացն ազատվել է բոլոր տեսակի հարկերից, լիցենզավորման պահանջներից: Հայկ Հարությունյանի խոսքով, կառավարության այս նախաձեռնությանը ֆինանսական շուկան դրական է արձագանքել: Հաջորդ մակարդակը 1ՄՎտ հզորությամբ կայաններն են, իսկ երրորդը` 50 ՄՎտ հզորությամբ կայանները:

Հայկ Հարությունյանը նշեց, որ համաժողովին ներդրողներին ներկայացնելու են Գեղարքունիքի մարզի Մասրիկ-1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորությունները: Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է: Կանցկացվի մրցույթ, որը հնարավորություն կտա նվազագույն սակագնի առաջարկ ստանալ փորձառու կազմակերպությունների մասնակցությամբ:

Համաժողովին մասնակցում են օտարերկրյա ներդրողներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հոլանդիային Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Արաբական Միացյալ Էմիրություններից:

Հայերեն English

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ