Սպասվող լրահոս. 23.01.2017

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հունվարի 25-27-ը Երևանում անցկացվելու է «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարք և ցուցահանդես: Միջոցառմանն ընդառաջ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը կներկայացնեն միջոցառումների մանրամասները, նպատակը, ակնկալվող արդյունքները:

Երևանում նաիրիտցիների համակարգող խումբը կազմակերպում է Նաիրիտին վերաբերող բաց քննարկում։ Քննարկվող հարցերը վերաբերում են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկմանն ու արդիականացմանը:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշինքների, միավորումերի հարցը շարունակում է մնալ քննարկումների օրակարգում: Այս անգամ ներքաղաքական զարգացումների մասին կխոսիԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Շրջանառության մեջ է դրված «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծ, որի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատ: Ի՞նչ իրավունքներով և պարտականություններով է օժտված լինելու պալատը և ի՞նչ գործառույթներ է այն իրականացնելու: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, պատասխանատու քարտուղար Բորիս Քոչարյանը և վարչության անդամ Սաշուր Քալաշյանը կներկայացնեն իրենց դիտարկումները:

«Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծով նախատեսվում է գիտական աստիճանի շնորհման երկաստիճան համակարգից անցում կատարել մեկ աստիճան համակարգի: Նախագծի այս դրույթը մտահոգության առիթ է դարձել գիտնականների շրջանակում: ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը կներկայացնեն իրենց դիտարկումները սպասվող փոփոխության դրական և բացասական կողմերի մասին:

Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը: Հերթական հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված Սիսիանի տարածաշրջանի հերոսներին։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում