Հասարակական

Սամվել Մարտիրոսյանը հորդորում է չպատասխանել ալբանական կոդով անծանոթ համարներից զանգերին

1 րոպեի ընթերցում

Սամվել Մարտիրոսյանը հորդորում է չպատասխանել ալբանական կոդով անծանոթ համարներից զանգերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է զերծ մնալ ալբանական կոդով սկսվող հեռախոսազանգերին պատասխանելուց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այդ հեռախոսահամարներով հիմնականում զանգում են ու չեն խոսում:

«Նրանց ամբողջ ուզածն այն է, որ հետ զանգեք, որ ձեզանից գումար կորզեն։ Դրսից, ոչ հայկական ու անծանոթ համարից զանգ ստանալու դեպքում հետ մի զանգեք»,-գրել է Սամվել Մարտիրոսյանը` հավելելով, որ այդ պարագայում հնարավոր է շատ գումար կորցնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում