ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և թուրքական «Բեշիքթաշ»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը մեկնաբանել է առաջին պաշտոնական խաղում խփած գոլը թուրքական ակումբի կազմում:
«Ուրախ եմ, որ կարողացա առաջին գոլս խփել պաշտոնական խաղում և մասնակցել խաղի 90 րոպեներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Օզբիլիսը:
Թուրքիայի գավաթի խաղարկության երկրորդ փուլում D խմբում ընդգրկված «Բեշիքթաշ»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Դարիջա»-ին: «Բեշիկթաշ»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկել և ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով հանդիպման 70-րդ րոպեին տուգանային հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Այս հաղթանակից հետո «Բեշիքթաշ»-ը 13 միավորով գլխավորում է D խմբի աղյուսակը: «Բեշիքթաշ»-ի կազմում գոլերի հեղինակներ են դարձել նաև Անդրեաս Բեկը և Ռիկարդու Կուարեժման: