Մշակույթ

"Lambada"-ի կատարողին կողոպտել ու սպանել են. Globo

1 րոպեի ընթերցում

"Lambada"-ի կատարողին կողոպտել ու սպանել են. Globo

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլացի երգչուհի Լոալվա Բրազին, որը 1989 թվականին կատարել Է "Lambada" հիթը, կողոպտել ու սպանել են: Ինչպես հունվարի 19-ին հայտնել Է Globo հեռուստաալիքը, հանցագործները նրան պատկանող հյուրանոցից տարել են 15 հազար ռեալ (շուրջ 4,5 հազար դոլար), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս պահին կալանավորված են սպանության երկու կասկածյալներ: Նրանցից մեկը՝ երգչուհուն պատկանող հյուրանոցի նախկին աշխատակից Ուոլաս Վիեյրան, խոստովանել Է գործած հանցանքը:

Ոստիկանության կարծիքով՝ հանցագործները չԷին պատրաստվում սպանել երգչուհուն, սակայն նա կատաղի դիմադրություն Է ցույց տվել: Բացի փողից, կողոպտիչները տարել են այն ոսկե սկավառակը, որը Բրազն ստացել Էր հռչակավոր "Lambada"-ի կատարման համար, եւ ճենապակե սպասքներ:

Երգչուհու այրված դին հունվարի լույս 19-ի գիշերը գտել են նրա սեփական ավտոմեքենայում՝ նրան պատկանող հյուրանոցի շենքի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում