Արցախ

Գլեյդիս Բերեջիկլյանը հնարավոր է դառնա Նոր Հարավային Ուելսի վարչապետ. Huffington Post

1 րոպեի ընթերցում

Գլեյդիս Բերեջիկլյանը հնարավոր է դառնա Նոր Հարավային Ուելսի վարչապետ. Huffington Post

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Մայք Բերդի հրաժարականից հետո հնարավոր է այդ պաշտոնը զբաղեցնի ծագումով հայուհի Գլեյդիս Բերեջիկլյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Huffinton Post-ը գրում է, որ Բերեջիկլյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած ավստրալահայերի թոռնուհի է: Նրա ծնողներն Ավստրալիայում հաստատվել են 1960-ականներին, իսկ Գլեյդիսը ծնվել է 1970թ-ին Սիդնեյի հյուսիսային արվարձաններից մեկում:

Բերեջիկլյանն անդամակցել է երկրի լիբերալ կուսակցությանը 1993թ-ին, իսկ 10 տարի անց ընտրվել է նահանգային խորհրդարանի անդամ: 2011թ-ին նա դարձել է նահանգի տրանսպորտի նախարար:

«Բերեջիկլյանի ամենամեծ աջակիցը նահանգի հեռացող վարչապետն է: Լիբերալների ներքին փոփոխությունների արդյունքները պարզ կդառնան հաջորդ շաբաթ»,- գրում է Huffington Post-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում