Պաշտոնական

Կառավարությունն աշխատանքներ է կատարել արտահանման խթանման ուղղությամբ

5 րոպեի ընթերցում

Կառավարությունն աշխատանքներ է կատարել արտահանման խթանման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետն ընդգծել է, որ մասնավորապես, ախտորոշվել ենտնտեսական զարգացմանխնդիրները:Արտահանման մասով -Հայաստանը, հանդիսանալով փոքր ներքին շուկայով երկիր և ունենալով մասշտաբի էֆեկտի բացակայություն, պետք է զարգացման մոդելը կառուցի արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճի վրա:

Սակայն հարկ է նշել, որ դեռևս արտահանումը ՀՆԱ-ի կազմում ունի փոքր տեսակարար կշիռ. 2015 թվականին ապրանքների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 15.4%, իսկ ապրանքների և ծառայությունների արտահանումը` 29.8%: Չնայած 2016 թվականին արտահանման կանխատեսվող զգալի աճին, ՀՆԱ-ի նկատմամբ ապրանքների արտահանման հարաբերակցության ցուցանիշը կմնա ցածր՝ մոտավորապես 18%.

Շարունակում է խնդրահարույց լինել արտահանման կենտրոնացման մեծ աստիճանն ինչպես շուկաների, այնպես էլ արտահանվող ապրանքատեսականու մասով: Անբավարար է դեպի հարևան պետություններ ապրանքների արտահանման ծավալը. 2015 թվականի ընթացքում դեպի Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանումը Ռուսաստանի մեկ բնակչի հաշվով կազմել է 1.7 ԱՄՆ-ի դոլար, իսկ նույնը դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ 1.0 ԱՄՆ-ի դոլար։

Արդյունքում ՝

​արտահանման ներուժ ձևավորող կլաստերների բացակայություն և ձեռնարկությունների արտահանման պոտենցիալի ցածր մակարդակ.

​արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ապրանքային արտադրանքի ավելացման ուղղությամբ ներդրումների բացակայություն.

​արտահանումն սպասարկող և արտահանմանն աջակցող շուկայա​կան ծառայությունների` լոգիստիկ ծառայությունների, արտահանման վար​կավորման ու ապահովագրման ծա​ռա​յությունների զարգացվածության ցածր մակարդակ:

Ինչ է արվել

1.​ԵԱՏՄ շուկաներ հայաստանյան ապրանքատեսակների արտա​հան​ման խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով ՌԴ Վերին Լարս մաքսային կետի, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի և ՀՀ տնտե​սական զարգացման և ներդրումների նախարա​րության պաշտոնյաների մասնակցությամբ դեկտեմբերին ձևավորվել է աշխա​տանքային խումբ:․

2.​Մշակվել և ԵԱՏՄ հանձնաժողովին են ներկայացվել տեղական արտա​դրա​տեսակների առանձնահատկությունը սահմանող ստան​դարտ​​ներ։

3.​ԵՄ շուկա մուտքի դուրացման ուղղությամբ կարևոր քայլ էր այն, որ 2016 թվականի նոյեմբերին ՀՀ «Հավատարմա​գրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը դարձել է հավատարմագրման եվրոպական համագործակցության ասոցացված անդամ և ստորագրվել է անդամակցության համաձայնագիր:

4.​Բանակցություններ են տարվում Իրանի Ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի հետ Հայաստանում կատարված սերտիֆիկացման արդյունք​ները ճանաչելի դարձնելու և Հայաստանում պարենային և ոչ պարե​նային արտադրանքի համապա​տաս​խանության գնահատման մարմին​ների ներկայացուցչություններ կամ մասնաճյուղեր բացելու ուղղությամբ: Իրանա​կան կողմն արդեն իսկ դրական է արձագանքել այդ նախաձեռնու​թյանը:

5.​Աշխատանքներ են տարվում Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտու ձևավորման ուղղությամբ։ Նախատես​վում է, որ մինչև ապրիլ ամիսն ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներն սկսված կլինեն:

6.​Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայկական գյուղմթերքի և սննդամթերքի արտահանման ուղղությամբ: Առաջիկայում նախատես​վում է Էմիրությունների պատվիրակության այց Հայաստան, որի ընթաց​քում կհստակեցվի այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների ճանապարհային քարտեզը:

7.​Քննարկումներ են տարվում վերազգային կորպորացիաների հետ իրենց ցանցերում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղու​թյամբ: Մասնավորապես, կազմակերպվել է METRO AG ընկերության ռուսաս​տանյան ներկայացուցչության պատվիրակու​թյան այցը։ Ներկայումս բանակ​ցու​թյուն​ներ են տարվում մի շարք ընկերությունների հետ հայկական արտադրանքի արտահանման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում