Օպտիմալացման արդյունքում տնտեսվել է ավելի քան 5 միլիարդ դրամ. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության օպտիմալացման քայլերի արդյունքում տնտեսվել է 5 միլիարդ դրամից ավելի գումար: Հրավիրված ասուլիսում ամփոփելով նոր կառավարության 100 օրվա գործունեությունը՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ կրճատումների մեջ կա հստակ տրամաբանություն, պետական ապարատում կան բազաթիվ խնդիրներ, որոնց լուծմանը գործադիրը գնալու է քայլ առ քայլ:

Մասնավորապես, այդ խնդիրների թվում վարչապետն առանձնացրեցպետական ծառայողների վարձատրության հարցը՝ նշելով, որ աշխատավարձերը չափազանց ցածր են, ինչի արդյունքում առաջանում են նաև կոռուպցիոն ռիսկեր: Ըստ վարչապետի՝ պետական ծառայողների վարձատրությունը պետք է կախված լինի իրենց գործունեությունից:

«Չափազանց կարևորում եմ, որ կարողանանք ձեզ հետ ստեղծել համատեղ աշխատանքի նորմալ պայմաններ և հարաբերություններ: Մեր կառավարության աշխատանքի մեջ կարևոր է, որ հասարակության լայն շերտերի հետ ապահովենք հետադարձ կապ, քաղաքացիներին շահագրգռենք, որպեսզի մասնակցեն մեր նախաձեռնություններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ներկայացնելով յուրաքանչյուր ոլորտում իրականացված աշխատանքները, խնդիրների ախտորոշման արդյունքները, ինչպես նաև այն, թե ինչ է արվել 100 օրվա ընթացքում:

Ըստ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, գործարար միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, պետական կառավարման համակարգի արդիականացման, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվել են մի շարք կոնկրետ քայլեր, ընդունվել են օրենսդրական նախագծեր, մշակվել է զարգացման տեսլականը: Մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ընդունվել է շուրջ երեք տասնյակ օրենսդրական ակտ, ներդրումների ոլորտում՝ 35 նախագիծ, հարկային և մաքսային վարչարարության պարզեցման ոլորտում ևս իրականացվել են միջոցառումներ, որպեսզի բիզնեսը, գործարար աշխարհը չտուժի անընդհատ ստուգումներից:

Կարեն Կարապետյանի տեղեկացմամբ՝ Իրանի ազատ տնտեսական գոտու ձևավորման ուղղությամբ էլ շուտով կհայտարարվի մրցույթ, կլինեն առաջարկություններ և կառավարությունը կընտրի այն խմբին, որն այդ ԱՏԳ-ի գործունեության իրականացման գործառույթը կիրականացնի:

Հայերեն English

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ