Հատուկ նախագծեր

Երևանյան բեսթսելեր 4/43. Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» կրկին առաջինն է

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 4/43. Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» կրկին առաջինն է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էՕսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»ստեղծագործությունը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է, որն աշխարհի ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել է1890թվականիհուլիսին անգլիական թերթերից մեկում։

«Ո՞ւր է իմ պանիրը»ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Գիրքը պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսում, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխությանը և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: ԴոկտորՍպենսեր Ջոնսոնըգրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Երրորդ հորիզոնականում նոր գիրք է:Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ»-ում զետեղված են գրողի ամենահետաքրքիր ստեղծագործությունները, որոնք միշտ էլ ժողովրդականություն են վայելել:

Ամենավաճառվածների ցուցակի չորրորդ տեղումՋոն Գրինի«Աստղերն են մեղավոր»գիրքն է:Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

ԼուսանկարիչԷդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»ժողովածուն, մնալով առաջատարների խմբում, զիջել է դիրքերը և զբաղեցրել հինգերորդ հորիզոնականը:

Ամենավաճառվածների ցանկի վեցերորդ տեղումՄարկԱրենի«Այնտեղ,որտեղծաղկումենվայրիվարդեր»անատոլիական պատմությունն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

ՀերմանՀեսսեիվերջին մեծ վեպը՝«Հուլունքախաղը»յոթերորդն է: Գիրքը ոչ միայն եզրափակում, այլև ամփոփում է գրողի անցած ճանապարհը՝ անդրադարձնելով նրա հոգեմտավոր որոնումների հարուստ պատմությունը՝ նոր ռոմանտիկական փորձերից մինչև հասուն մոդեռնիստական ստեղծագործությունները:

Ութերորդ հորիզոնականում նոր գիրք է:«Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության»գիրքըՀայաստանի անկախության շրջանի 52 բանաստեղծի 52 բանաստեղծություն ընդգրկող ընտրանի–օրագիր է:

Նարեկ Գալստյանի «Ախպարները»վեպի վաճառքն այս շաբաթ ետընթաց է գրանցել և իններորդն է:«Ախպարները» հեղինակի առաջին ստեղծագործությունն է, որտեղ ներկայացվում է Եղեռնից փրկված ընտանիքի պատմությունը` Հունաստանում, ապա Խորհրդային Հայաստանում: Այն հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից և արժանացել գրականագետների բարձր գնահատականին:

Գրական շուկայի առաջատարների շարք է վերադարձելԳրիգի «Հիսուսի կատուն», որը եզրափակում է ամենավաճառվածների ցանկը:Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +9

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 66
2 +5

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 55
3 Նոր

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 35
4

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ պրինտ 24
5 -4

Էդգար Հարությունյան

«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 20
6 -4

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 18
7 -4

Հերման Հեսսե

«Հուլունքախաղ»

Անտարես 7
8 Նոր «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» Զանգակ 7
9 -4

Նարեկ Գալստյան

«Ախպարները»

Անտարես 6
10 *

Գրիգ

«Հիսուսի կատուն»

Անտարես 3

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում