ԵԱՀԿ գործող նախագահը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի ԼՂ հակամարտության հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հունվարի 18-ին Ավստրիայի արտաքին գործերի նախարարը հանդիպում կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ռուս-ավստրիական երկկողմ հարաբերությունները: Քանի որ Սեբաստիան Կուրցը ԵԱՀԿ գործող նախագահն է, անդրադարձ է կատարվելու նաև այդ կազմակերպության շրջանակներում համագործակցությանը: Նախատեսվում է նաև քննարկել ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների հետ կապված հարցեր` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և իրավիճակն Ուկրաինայում»,- ասել է Զախարովան:

Զախարովան անդրադարձել է նաև ադրբեջանցի լրագրողի հարցին` դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ ՀՀ տարածքում խոցված ադրբեջանցի դիվերսանտի դիակը վերադարձնելու վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ երկու երկրները պետք է իրենց մեջ ուժ և դիվանագիտական բոլոր հնարավորությունները գտնեն չափազանց բարդ իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնելու համար: Նա նշել է, որ բոլորն էլ հասկանում են, թե որքան բարդ է իրավիճակը, սակայն լուծման բանալին գտնվում է հակամարտող կողմերի ձեռքերում:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով