Սպասվող լրահոս. 12.01.2017

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն: Այս հարցը ներառված է այսօր` հունվարի 12-ին, կայանալիք կառավարության այս տարվա առաջին նիստի օրակարգում: Օրակարգային մեկ այլ հարցով էլ գործադիրը հավանություն կտա «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին»:

Հանրապետության մի քանի քաղաքներում վերջին շրջանում գրանցվել են գազից թունավորման մի քանի դեպքեր, որոնք եղել են մահվան ելքով: Ոլորտի մասնագետներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում կանդրադառնան հանրապետությունում գրանցված գազի թունավորման դեպքերին, դրանց պատճառներին ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներին: Իրենց դիտարկումներն են ներկայացնելու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը, «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը, ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

Ի՞նչ գնային փոփոխություններ են գրանցվել 2016 թվականին սպառողական շուկայում, ո՞ր ապրանքներն են թանկացել, որոնք` էժանացել: Այս մասին ամփոփ տեղեկատվությունը կներկայացնի ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

2016 թվականին ի՞նչ հաջողություններ են գրանցվել գինեգործության ոլորտում: Հայ գինեգործներն ի՞նչ նոր շուկաներ են փորձել մտնել: Լրագրողների հետ հանդիպմանը Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը կներկայացնի մանրամասներ թեմայի վերաբերյալ:

Լրագրողների հետ հանդիպմանը հունվարի 13-ի՝ հին տոմարով Նոր տարվա խորհուրդը կներկայացնի Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը: Նա կխոսի տոնի կարևորության ու նշանակության մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին