Մանկական բեսթսելեր 4/12. «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքն ամենավաճառվածն է
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշները: Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքն է: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:
«Հեքիաթներտղաներիհամար»գրքույկն այս անգամ մեկ հորիզոնականով բարձրացել է և երկրորդն է: «Ագահ Մեդոկը», «Ֆինվարայի կախարդական գավաթը» և «Հավեյն ասպետի պսակադրությունը» տղաներին կսովորեցնեն լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ:
Մանկական բեսթսելերի երրորդ հորիզոնականում ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
«Արև, արև, եկ, եկ»մանկական բանաստեղծությունների ժողովածուն զիջել է դիրքերը և չորրորդն է: Գրքում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործություններ:
Ջ. Ռոուլինգի ողջ աշխարհում մեծ աղմուկ բարձրացրած«Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը»ստեղծագործությունը հինգերորդ տեղում է: Տասնմեկամյա Հարի Փոթերը որբ է և ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ: Նա չի էլ կասկածում, որ ինքը իսկական հրաշագործ է: Մի օր մի բու է գալիս և մի նամակ է բերում Հարիի համար, որը փոխում է նրա կյանքը մեկընդմիշտ:
«Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքը վեցերորդ հորիզոնականում է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:
Յոթերորդ տեղում «Դինոզավր Դեյզիի հակադրությունները»խաղ գիրքն է, որը երեխաները շատ են սիրում:
ԱլեքսանդրՊուշկինի «Հեքիաթձկնորսիևձկանմասին»վերնագրով հեքիաթների ժողովածուն բարելավել է իր դիրքերը` հայտնվելով ութերորդ հորիզոնականում: Այն ընդգրկում է նաև «Քնած գեղեցկուհու և յոթ քաջերի հեքիաթը»:
Ամենավաճառվածների ցանկի իններորդ հորիզոնականում «Կախարդական զամբյուղը» գիրքն է,որում ներառված են աշխարհի ժողովուրդների լավագույն հեքիաթները, որոնք ոչ միայն կօգնեն ներթափանցել կախարդական աշխարհ, այլև դառնալ գրքի հերոսը:
Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը եզրափակում է մեր ցանկը: Այն Վաչագանի և Անահիտի սիրո, խիզախության, աշխատասիրության, նվիրվածության մասին է: Հեքիաթի մոտիվներով նաև մուլտֆիլմ է նկարահանվել:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81):Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:
| Տեղ | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | ![]() |
«Հեքիաթներ արքայադուստրերի մասին» | Բուկինիստ | 65 |
| 2 | ![]() |
«Հեքիաթներ տղաների համար» | Բուկինիստ | 63 |
| 3 | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 62 |
| 4 | ![]() |
«Արև, արև, եկ, եկ» | Էդիթ պրինտ | 60 |
| 5 | ![]() |
Ջ. Ռոուլինգ «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» |
Զանգակ | 58 |
| 6 | ![]() |
«Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» |
Անդրանիկ | 30 |
| 7 | ![]() |
«Դինոզավր Դեյզիի հակադրությունները» | Արևիկ | 27 |
| 8 | ![]() |
Ալեքսանդր Պուշկին «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» |
Բուկինիստ | 25 |
| 9 | ![]() |
«Կախարդական զամբյուղը» | Արևիկ | 25 |
| 10 | ![]() |
Ղազարոս Աղայան «Անահիտ» |
Արևիկ | 25 |
«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը









