Սպասվող լրահոս. 11.01.2017

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Դեկտեմբերի վերջին Հայաստանի սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, դրանից հետո միջազգային արձագանքը շարունակում են մնալ հայ քաղաքագիտական դաշտի քննարկման առարկա: Այսօր` հունվարի 11-ին, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն իր վերլուծությունները կներկայացնի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների, սահմանին տիրող լարվածության եւ տարածաշրջանային իրադարձությունների մասին:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը կամփոփի տոնական օրերին իրականացրած աշխատանքը: Մասնավորապես, կներկայացնի Ամանորին գրանցված կանչերի թիվը, կտրամադրի տեղեկատվություն հիվանդների դիմելիության վերաբերյալ:

Հունվարի 13-ին հին տոմարով Նոր տարին է: Հայաստանում Հին նոր տարին եւս նշվում է, թեեւ ոչ մեծ շուքով: Հեռուստատեսությամբ եթեր են հեռարձակվում տոնական` Ամանորյա հաղորդումները: Տոնական եղեւնին` տոնածառը, զարդարում է բնակարանները նաեւ Հին նոր տարուն: Այսօր ազգագրագետ Կարինե Բազեյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի Հին նոր տարվա խորհուրդը, անդրադարձ կկատարի տոնի կարևորությանն ու նշանակությանը:

Օրերս Մարաշլյան ֆոտոստուդիան հրապարակել էր հայ կնոջ, նրա այլ ազգի ամուսնու և իրենց երեխայի լուսանկարը: Այն բուռն քննարկման առարկա դարձավ ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ոմանք դեմ էին արտահայտվում խառնամուսնությանը, ոմանք էլ քննադատում վերջիններիս: Երևանյան մամուլի կենտրոններից մեկը հրավիրում է քննարկման այս թեմայով: «Խառն ամուսնությունները Հայաստանում և հանրության վերաբերմունքը. արձագանքներ Մարաշլյան ֆոտոստուդիայի լուսանկարի շուրջ» թեմայով քննարկմանը կմասնակցեն Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համակարգող Անահիտ Չիլինգարյանը, «Սինջար» ՀԿ-ի ղեկավար Բորիս Մուրազին:

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Պոստ ֆակտում...Անցյալը սահմանում է ապագան» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է Կոմիտաս վարդապետի երաժշտագիտական գործունեության և այն մասին, թե ինչպես նա դարձավ քաղաքական և հասարակական հակասությունների զոհ: Միջոցառմանը ներկա կլինեն ֆիլմի ռեժիսոր Մովսես Գասպարյանը, պրոդյուսեր ու օպերատոր Գագիկ Հարությունյանը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Մարինե Մուշեղյանը, ովքեր կխոսեն ֆիլմի մասին՝ ներկայացնելով Կոմիտասի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին պատմող ուշագրավ փաստեր:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին