Վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, մտքեր փոխանակել մեր երկրում հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ իրականացվող երկկողմ փոխգործակցության վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանակը, ինչը կնպաստի նաև հանրության հետ հետադարձ կապի ապահովմանը: Կոռուպցիայի դեմ պայքարում վարչապետը մեծապես կարևորել է կոռուպցիոն դրսևորումներ ծնող միջավայրի փոփոխությունը և ավելացրել, որ կառավարության յուրաքանչյուր նիստում իր կողմից հնչեցվող հանձնարարականները՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը, ծառայությունների մատուցմանը, լիցենզիաների տրամադրմանը, տարբեր ոլորտներում մեկ պատուհանի սկզբունքի ներդրմանը և այլն, միտված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Իր հերթին, դեսպան Միլսը նշել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը, երկարաձգել Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված երկկողմ համաձայնագրի ժամկետը և անհրաժեշտ համարել նախանշել այն կոնկրետ քայլերն ու ծրագրերը, որոնց իրականացման նպատակով ամերիկյան կողմը պատրաստ է միջոցներ հատկացնել: Դեսպանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր ուղղություններով կառավարությունն ունի ձեռքբերումներ և միաժամանակ կարևորել առարկայական բարեփոխումների շարունակությունը: Ռիչարդ Միլսի խոսքով՝ ԱՄՆ պատրաստ է նաև փորձագիտական աջակցություն տրամադրել դատաիրավական և հարկային բարեփոխումների իրականացման գործում:

Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ կառավարությունն առաջիկայում ԱՄՆ գործընկերներին կներկայացնի փոխշահավետ համագործակցության ուղղությունները:

Հայերեն العربية English Русский

Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան

Երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ․ Թորոսյան

ՀՀ-ն արդեն եղել է նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել. Փաշինյանն արձագանքեց Մեդվեդևի հայտարարությանը

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերսկսելու հնարավորությունը․ Reuters