Արցախ

Ուկրաինական Բերեժանի հայկական Սուրբ Գրիգոր եկեղեցին հանձնվել է Հայ առաքելական եկեղեցուն

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական Բերեժանի հայկական Սուրբ Գրիգոր եկեղեցին հանձնվել է Հայ առաքելական եկեղեցուն

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Սուրբ Գրիգոր եկեղեցական համալիրն ուկրաինական Բերեժան պատմաճարտարապետական արգելոցի կողմից տրամադրվել է Տեռնոպոլի հայ հոգևոր համայնքին՝ Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանն այս իրադարձությունն անվանել է պատմական և շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր նպաստել են եկեղեցու փոխանցմանը: Շատվորյանի խոսքով՝ հայ համայնքի համար կարևոր է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ, և իրենք հպարտանում են Ուկրաինայի հայ համայնքի հարուստ մշակութային և պատմական ժառանգությամբ: «Մենք կանենք հնարավորը՝ պահպանելու և մասայականացնելու պատմական, ճարտարապետական և մշակութային ժառանգությունը»,- ասել է Շատվորյանը:

Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին կառուցվել է 1764 թվականին՝ ավելի հին հայկական փայտե եկեղեցու տեղում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում