ՀՀ վարչապետը լրագրողներին մաղթել է դեպի վաղվա օրը լավատեսությամբ վերադառնալ աշխատանքի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում դեկտեմբերի 26-ին տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծնունդի առթիվ, մաղթել ջերմություն, խաղաղություն և սեր նրանց ընտանիքներին: «Հուսով եմ, որ դուք հնարավորություն կունենաք Նոր տարուն ձեր բարեկամներով, ձեր ընտանիքի անդամներով, ընկերներով հավաքվել, բազում լավ խոսքեր, բարեմաղթանքներ ասել, և բոլոր այդ բարեմաղթանքները կկատարվեն: Ցանկանում եմ, որ Նոր տարվա տոներից հետո բոլորդ աշխատանքի վերադառնաք լավատեսությամբ դեպի վաղվա օրը և անհանդուժողական ու լավ առումով ագրեսիվ ձեր աշխատանքի նկատմամբ՝ ձեր ֆունկցիաներն ու առաքելությունը կատարելու: Չեմ թաքցնում, որ մենք ակնկալում ենք ձեր կողմից և´ քննադատություն, և´ խորհուրդ, և´ առաջարկություն, բայց շատ շահագրգռված ենք, որպեսզի այդ ամենը լինի կառուցողական, կիրառական, առարկայական և մասնագիտական: Եվ խնդրանք՝ աշխատեք քննադատության մեջ անձնական վիրավորանքներ, պիտակներ չօգտագործել: Շնորհավորում եմ, լավ տարի եմ ցանկանում»,- նշել է վարչապետը:

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և լուսաբանելու համար ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների Կարեն Կարապետյանը պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշանվերով` ժամացույցով և խրախուսել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում