Վլադիմիր Ստուպիշինը հայ ժողովրդի բարեկամն էր և աչքի է ընկել կառուցողական գործունեությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Ստուպիշինի դերը հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում մեծ էր` հաշվի առնելով նաև տվյալ ժամանակահատվածի աշխարահաքաղաքական բարդ իրավիճակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 1992-1993 թվականներին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով 92-94 թվականներին դեսպանի պաշտոնում Ստուպիշինի գործունեությանը: Դեսպանը մահացել է դեկտեմբերի 23-ին` 84 տարեկանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հարությունյանն իր ցավակցությունները փոխանցեց Ռուսաստանի իշխանություններին և Վլադիմիր Ստուպիշինի հարազատներին`նրա մահվան կապակցությամբ և նշեց. «Այդ տարիները բարդ, իրարամերժ էին, ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին խորհրդային պետությունները փորձում էին իրենց տեղը գտնել աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, գործել` հաշվի առնելով իրենց երկարաժամկետ շահերը: Որպես այդպիսին պետական համակարգ գոյություն չուներ, սկսվել էր ԱՊՀ կազմավորումը, որն ուներ ապահարզանի պրոցեսը երաշխավորող կառույցի դեր, առկա էր ղարաբաղյան հակամարտությունը և այդ բարդ պայմաններում Վլադիմիր Ստուպիշինը նշանակվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանի պաշտոնում: ՌԴ-ն կանգնած էր ներքին բազմաթիվ մարտահրավերների առջև, մյուս կողմից սկսվել էր նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ նոր կապերի հաստատման գործընթաց, իսկ ԼՂ հարցում երկընտրանքի առջև էր` Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ դեսպանների դերն այդ պայմաններում ուներ բացառիկ պատասխանատվություն: Ստուպիշինն իր գործունեությամբ նոր ուղի հարթեց հայ-ռուսական հարաբերություններում` դրսևորելով կառուցողականություն նաև ղարաբաղյան հակամարտության հարցում»:

Խոսրով Հարությունյանի խոսքով` Ստուպիշինն ուներ կադրային մեծ փորձ և գործունեության ընթացքում հաջողությամբ էր դրսևորում իր փորձառությունը:

ՀՀ նախկին վարչապետն ընդգծեց, որ Ստուպիշինը սերտորեն կապված էր հայ ժողովրդի, հայկական մշակույթի հետ, մտահոգ էր երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմամբ: «Նա հայ ժողովրդի լավ բարեկամն էր»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը:

Հայերեն English Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը