Սպասվող լրահոս. 23.12.2016

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 23-ին, Ծաղկաձորում կանցկացվի «Մաքսային միություն-Հայաստան. արդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով համաժողով: Համաժողովին ելույթ կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի անդամ, նախարար Վերոնիկա Նիկիշինան: Համաժողովի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի պետական մարմինների ներկայացուցիչները կքննարկեն արդյունաբերական կոոպերացիայի զարգացման և համագործակցության ընդլայնման հեռանկարները ԵԱՏՄ շրջանակներում:

ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Խորհրդարանում էլ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը կհանդիպեն լրագրողներին:

Այսօր մի քանի գերատեսչություններ կամփոփեն ընթացիկ տարվա աշխատանքները: Ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես կգան Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը նշում է Հայաստանում մաշկասեռավարակաբանական ծառայության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի հիմնադրման 95 ամյակը: Այդ առթիվ կանցկացվի հանդիսավոր միջոցառում Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի կունենա սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Կներկայացվեն սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ 2016 թվականին կատարված և 2017 թվականին նախատեսվող աշխատանքային ծրագրերը: Կքննարկվեն սիրիահայերի հետ տարվող աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցեր:

Այսօր տեղի կունենա «Երրորդ Հանրապետություն» կուսակցության արտահերթ՝ 7-րդ համագումարը: Համագումարի օրակարգում լինելու է կուսակցության ծրագրի, կանոնադրության փոփոխությանը, ընտրություններին, համագումարի բանաձևի ընդունմանը վերաբերող հարցեր:

Երևանում ամանորյա ներկայացմամբ հանդես կգա «Շապիտո» Մոսկվայի կրկեսը: Լրագրողների հետ հանդիպմանը «Շապիտո» մոսկովյան կրկեսի անձնակազմը, նախագծի հեղինակ, Երևանի կրկեսի գեղ.ղեկավար Սոս Պետրոսյանը կներկայացնեն ծրագրի մանրամասները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին