Տնտեսություն

Օտարերկրացիների համար ԱԱՀ վերադարձ ապահովող ապրանքների շեմը 100 հազարից իջեցվեց 50 հազար դրամի

1 րոպեի ընթերցում

Օտարերկրացիների համար ԱԱՀ վերադարձ ապահովող ապրանքների շեմը 100 հազարից իջեցվեց 50 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոնցով առաջարկվում է օտարերկրյա անձանց կողմից ՀՀ տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները հետ ստանալու համար ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ներկայիս 100 հազար դրամի շեմը իջեցնել 50 հազար դրամի:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ հստակեցվում են ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի անվավեր ճանաչելու փոխարեն ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի չեղյալ ճանաչելու, ԱԱՀ-ի գումարների հետ ստանալու համար օդանավի անձնակազմի կողմից նստեցման կտրոնի փոխարեն անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման, ինչպես նաև ԱԱՀ-ի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անվան, ազգանվան տառասխալներով լրացման դեպքում ԱԱՀ-ի վերադարձման հետ կապված հարցերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց որոշմամբ նախատեսված փոփոխությունները կիրառելուց հետո ներկայացնել մոնիթորինգ, թե ինչպիսի ազդեցություն է այն ունեցել շուկայի վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում