Կան լուրջ դրական փոփոխություններ. Սուրեն Կարայանն ամփոփում է վարչապետի գործունեության 100 օրը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության 100-օրյա գործունեությունը արդյունավետ է համարում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում՝ արդյոք կառավարությունն իր խոստումներն իրականացնո՞ւմ է, և սպասելիքներն արդարանո՞ւմ են, Կարայանն ասաց. «Այո, լիարժեքորեն, և դա կարող եմ ոչ միայն ես արձանագրել, այլ նաև մասնավոր հատվածն է արդեն արձանագրել, որ լուրջ դրական փոփոխություններ կան»:

Իսկ ինչո՞ւ նոր «խաղացողներ» շուկայում չկան հարցին նախարարը պատասխանեց հարցով. «Ինչո՞ւ եք այդպես վստահաբար շեշտում, որ նոր խաղացողներ չկան: Կան նոր ներդրողներ, նոր բանակցություններ են ընթանում»: Միաժամանակ, նախարարը հրաժարվեց կոնկրետ անուններ հնչեցնել և նշեց, որ մինչև ներդրումներ չիրականացվեն՝ անուններ հնչեցնելը ճիշտ չի լինի:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս