Քաղաքականություն

ՀՀԿ-ն տարին փակում է 158 հազար անդամով

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն տարին փակում է 158 հազար անդամով

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տարին փակում է 158 հազար անդամով: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ տարեսկզբին անդամների թիվը շուրջ 152 հազար է եղել:

Արմեն Աշոտյանը նաև հայտնեց, որ տարվա ընթացքում կուսակցությունը լքել է շուրջ հազար մարդ: «ՀՀԿ-ն ոչ միայն ընդունում է մարդկանց, այլև հեռացնում է: Լինում են բնական կորուստներ՝ մահեր, մարդիկ, որոնք դուրս են գալիս կուսակցությունից: Կուսակցությունը բաց քաղաքական մարմին է, դինամիկ՝ իր մարդկային ռեսուրսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը։

Հարցին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցությունից հետո՞ է 1000 մարդ լքել կուսակցությունը, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Այս առումով պատմությունը լռում է, որովհետև նման դեպքերի ականատեսն ու արձանագրումը գոյություն չունի»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում