Մշակույթ

Մահացել է հոլիվուդյան դերսանուհի Ժա Ժա Գաբորը

2 րոպեի ընթերցում

Մահացել է հոլիվուդյան դերսանուհի Ժա Ժա Գաբորը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 18-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) մահացել Է հոլիվուդյան դերասանուի Ժա Ժա Գաբորը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TMZ-ին, նա վախճանվել Է 99 տարեկան հասակում սրտի նոպայից: Variety-ն հայտնել Է, որ Գաբորը մահացել Է Բել Էյրի շրջանում գտնվող իր տանը:

Վերջին մի քանի տարում Գաբորը հաճախ Էր հայտնվում կլինիկաներում: 2016 թվականի փետրվարին նրան հոսպիտալացրել Էին թոքերի վարակով: 2011 թվականի մայիսին նրան Լոս Անջելեսի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք Էին տեղափոխել թոքաբորբի ծանրագույն բարդություններով:

2010 թվականի նոյեմբերին բժիշկները թրոմբ Էին հայտնաբերել դերասանուհու ոտքում, իսկ հետո գանգրենա. ստիպված անդամատել Էին նրա աջ ոտքը: Հետագայում զանգվածային լրատվամիջոցները հաղորդել Էին, որ Գաբորը գրեթե մշտապես գտնվում Է բժիշկների հսկողության տակ եւ ի վիճակի չԷ հաղորդակցվելու:

Ժա Ժա Գաբորը ծնվել Է 1917 թվականի փետրվարի 6-ին Բուդապեշտում: Նա կինոյում կարիերան սկսել Է 1952 թվականին Հոլիվուդում: Դերասանուհու ամենանշանակալից դերերից մեկը պարուհի Ժաննա Ավրիլն Է «Մուլեն Ռուժ» մելոդրամայում: Գաբորը խաղացել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հասարակության թիվ 1 թշնամին», «Չարի կնիքը», «Ռամիկը Բեւեռլի Հիլզում» եւ «Մենք ամուսնացած չենք»:

Գաբորն ամուսնացած Է եղել ինն անգամ, յոթ անգամ բաժանվել Է, իսկ մեկ անգամ ամուսնությունն անվավեր Է համարվել: Նրա միակ դուստրը՝ Ֆրանչեսկա Հիլթոնը, մահացել Է 2015 թվականի հունվարի 5-ին 67 տարեկան հասակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում