Լիբանանի կառավարության կազմում երկու հայ նախարար կա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում երկար բանակցություններից հետո վերջապես կազմվել է նոր կառավարությունը: Նոր կառավարության կազմում ընդգրկվել են երկու հայ նախարարներ` Ժան Օղասափյանը (կանանց հարցերի պետական նախարար) և Ավետիս Կիտանյանը (զբոսաշրջության նախարար): Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Երկար բանակցութիւններէ եւ սակարկութիւններէ ետք Լիբանան վերջապէս ունեցաւ իր նոր կառավարութիւնը: Ցուրտ եղանակը եւ սառած ճանապարհները չարգիլեցին «վերջին քառորդ ժամուան» ընդյատակեայ բանակցութիւնները:Նախապէս կը խօսուէր 24 անդամներէ բաղկացած կառավարութեան մը մասին, սակայն վերջաւորութեան անոր թիւը երեսունի բարձրացաւ՝ քաղաքական բոլոր կողմերուն գոհացում տալու պատճառաբանութեամբ...

Վարչապետ Սաատ Հարիրի եւ խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրի այսօր՝ Կիրակի երեկոյեան, այցելեցին նախագահական պալատ: Անոնք խորհրդակցութիւն մը ունեցան հանրապետութեան նախագահ Միշէլ Աունի հետ, անոր փոխանցելով երեսուն անդամներէ բաղկացած կառավարութեան անուանացանկը:

Պաապտայի պալատ մուտքին, Պըրրի, լրագրողներուն հարցումներուն պատասխանելով, մաղթեց որ յառաջիկայ ժամերուն յայտարարուի կառավարութեան ծնունդը: Այս միջոցին կառավարութեան քարտուղար Ֆուատ Ֆըլէյֆիլ ժամանեց նախագահական պալատ, որպէսզի կատարէ կառավարութեան կազմին պաշտօնական յայտարարութեան նախապատրաստութիւնները: Աուն-Պըրրի-Հարիրի խորհրդակցութիւնը աւարտելէ անմիջապէս ետք, Պըրրի մեկնեցաւ նախագահական պալատէն:

Կարճ ժամանակ ետք, յայտարարուեցաւ նախագահ Միշէլ Աունի ժամանակաշրջանի առաջին կառավարութիւնը:

Սաատ Հարիրի՝ վարչապետ

Ղասան Հասպանի՝ փոխվարչապետ եւ առողջապահութեան նախարար

Մարուան Համատէ՝ կրթութեան եւ բարձրագոյն ուսմանց նախարար

Էյմէն Շըղէյր՝ մարդկային իրաւանց հարցերու պետական նախարար

Թալալ Արսլան՝ գաղթականաց հարցերու նախարար

Եաքուպ Սարաֆ՝ ազգային պաշտպանութեան նախարար

Ալի Քանսօ՝ խորհրդարանական հարցերու պետական նախարար

Ժըպրան Պասիլ՝ արտերկրի եւ արտաքին գործոց նախարար

Ճեմէլ Ճարահ՝ հաղորդակցութեան նախարար

Ալի Հասան Խալիլ՝ ելեւմտական նախարար

Նիհատ Մաշնուք՝ քաղաքապետութեանց եւ ներքին գործոց նախարար

Ղազի Զըայթէր՝ գիւղատնտեսութեան նախարար

Հիւսէյն Հաժ Հասան՝ ճարտարարուեստի նախարար

Մուհամմէտ Ֆընէյշ՝ երիտասարդական հարցերու եւ մարմնամարզութեան նախարար

Սեզար Ապու Խալիլ՝ ուժանիւթի եւ ջուրի հարցերու նախարար

Սելիմ Ճըրէյսաթի՝ արդարադատութեան նախարար

Մըլհէմ Ռիաշի՝ տեղեկատուութեան նախարար

Միշէլ Ֆարաոն՝ ծրագրաւորման պետական նախարար

Ժան Օղասապեան՝ կանանց հարցերու պետական նախարար

Մուհամմէտ Քապարա՝ աշխատանքի նախարար

Մույին Մարաապի՝ պետական նախարար

Փիեռ Ռաֆուլ՝ նախագահութեան հարցերու պետական նախարար

Նիքոլա Թունի՝ Փտածութեան դէմ պայքարի պետական նախարար

Թարէք Խաթիպ՝ կենսոլորտի նախարար

Աւետիս Կիտանեան՝ զբօսաշրջութեան նախարար

Ռայէտ Խուրի՝ տնտեսութեան եւ առեւտուրի նախարար

Ղաթաս Խուրի՝ մշակոյթի նախարար

Անիյա Ըզէլտին՝վարչական բարեկարգութիւններու պետական նախարար

Եուսէֆ Ֆընիանոս՝ հանրօգուտ շինութեանց եւ փոխադրութեանց նախարար

Փիեռ Ապի Ասի՝ ընկերային հարցերու նախարար

Նոր կառավարութեան կարգ մը անդամներ երկրէն դուրս գտնուելու պատճառով,Պաապտայի պալատին առջեւ, հանրապետութեան նախագահին հետ աւանդական յիշատակի նկարի արարողութիւնը տեղի պիտի ունենայ Չորեքշաբթի օր, որմէ ետք կառավարութիւնը պիտի գումարէ իր անդրանիկ նիստը, Պաապտայի պալատին մէջ:

Կառավարութեան կազմը յայտարարուելէ քանի մը ժամ առաջ, Փաղանգաւոր Կուսակցութեան պետ Սամի Ճեմայէլ յայտարարեց, թէ իր գլխաւորած կուսակցութիւնը մերժած է մաս կազմել նոր կառավարութեան»:

Հայերեն English Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը