Քաղաքականություն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ քրեական օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցին կողմ քվեարկեց 96, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները և որը ողջամտորեն չի հիմնավորվում այդ եկամուտներով: Ապօրինի հարստացման հանցակազմի համար նախատեսված է 3-6 տարվա ազատազրկում, ինչպես նաև որոշ պաշտոններում նշանակվելու իրավունքից զրկում: Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ապօրինի հարստացման դեպքերի վարույթ իրականացնող մարմինը կլինի ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում