Սպասվող լրահոս. 16.12.2016

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 16-ին, ՀՀ կառավարությունում կանցկացվի Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ողջույնի խոսքով հանդես կգա և մրցանակները կհանձնի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ պետական մարմինների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կներկայացնի մոր և մանկան առողջության պահպանման, դեղերի քաղաքականության ուղղությամբ տարված աշխատանքները, ինչպես նաև սկրինինգային ծրագրերի արդյունքները: Լրագրողների հետ հանդիպումը տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարությունում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կանցկացվի իրազեկում-հանդիպում՝ խաղալիք ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողների հետ: Հանդիպմանը ներկա կլինեն Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը, այլ պաշտոնյաներ: Հանդիպման նպատակն է`ծանոթացնել տնտեսվարողներին ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին և ապրանքների համապատասխանության գնահատման ընթացակարգերին:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը։Նա կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության շուրջ գրանցված վերջին զարգացումներին:

«Զվարթնոց» օդանավակայանում տեղի կունենա Երևան-Վորոնեժ-Երևան չվերթի բացումը: Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:30-ին՝ հետադարձ չվերթը 20:40-ին:

Այսօր պարզ կդառնա, թե ինչ միջոցառումներ են նախատեսված Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կներկայացնի Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական միջոցառումների ծրագիրը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում Հայաստանում Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում կանցկացվի վարպետության դաս, որին կհաջորդի «Բիթլոմանիա» ներկայացումը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էլ տեղի կունենա Ստաս Նամինի «Հայաստանի հնագույն տաճարները» վավերագրական ֆիլմի հետահայաց ցուցադրությունը, իսկ Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ստաս Նամինի թատրոնը փոքրիկների համար հանդես կգա «Փոքրիկ Իշխանը» ներկայացումով:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին